-
06.04.2014|
12:58
ՈՒկրաինայում բնակչության կեսից ավելին դեմ է Մաքսային Միությանը և հավանություն է տալիս Եվրոպական Միությանը միանալուն: Այս մասին են վկայում ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային Միջազգային հանրապետական ինստիտուտի` ՈՒկրաինայի բնակչության շրջանում վերջերս արված սոցհարցման արդյունքները:
-
06.04.2014|
12:55
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել ՌԴ խորհրդարանի հետ համագործակցության դադարեցման մասին: Այս մասին հայտարարել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին:
-
06.04.2014|
12:49
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ապրիլի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը ներկայացրին ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությունը, երիտասարդների հիմնախնդիրները։
-
05.04.2014|
22:16
Վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանին հարցրի. «Տիգրան Սարգսյանը արևմտամետ ուղղության ներկայացուցիչ էր, ուստի անխուսափելի՞ էր նրա պաշտոնանկությունը Մաքսային միությանն անդամակցելիս»:
-
05.04.2014|
19:14
«Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հրաժարականի հարցին, խորհուրդ տվեց լրագրողներին հիշել նաև Տիգրան Սարգսյանի լավ գործերը։ «Լավ, այդ մարդը մի լավ բան չի՞ արել, չի կարելի այդքան թույնով լցվել»:
-
05.04.2014|
19:12
Տիգրան Սարգսյանի հրաժարականի հետ կապված հետաքրքիր շեշտադրումներ կան ռուսական ԶԼՄ-ներում: Շատ հաճախ է ընդգծվում, որ նախկին վարչապետը համարվում է Հայաստանի ԵՄ ասոցացման ջատագովներից մեկը: ՈՒ անմիջապես հիշեցում, որ մինչ 2013-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը նպատակ ուներ նախաստորագրել ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ հընթացս նշելով, թե ինչ «օգուտներ» է քաղելու Հայաստանը ՄՄ անդամակցելուց:
-
05.04.2014|
19:09
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցին, ասել է.
-
05.04.2014|
19:07
«Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով»,-«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
-
05.04.2014|
19:06
Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, քվեարկությունը կանցկացվի ավելի քան 28.000 ընտրատեղամասերում։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7։00-ին և կտևի մինչև 16։00-ն: Ընտրատեղամասերում աշխատանքը կարող է երկարաձգվել՝ կախված իրավիճակից։
-
05.04.2014|
19:04
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ «դատարկ» է անվանել։ Նա գտնում է, որ Արևմուտքը ոչնչի ընդունակ չէ։